էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը փետրվարի 4-ին Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում այցելել Է Տոսպ և Մելանտե գործարաններ: Այցի նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և մշակել առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու ուղիների վերաբերյալ:
«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվար ամսին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:
Էկոնոմիկայի նախարարությունը, ներգրավելով լավագույն փորձագիտական խմբի, մշակում է ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ մանրամասն գործողությունների ծրագրով և տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությամբ:
Հետագա աշխատանքների շուրջ քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով փետրվար ամսին նախատեսվում են ծրագրի պատասխանատուների այցեր տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող ավելի քան 20 ընկերություններ։