Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին

19 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի է ունեցել Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը՝ նվիրված խելացի լուծումների կիրառությանը տնտեսության մեջ (Digital Smart Economy)։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, ով արժանացել է GIT Award 2020-ի մրցանակին։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա նշել է, որ  խորհրդանշական է միջոցառման տեղի ընտրությունը․ «Մատենադարանում, պատմական վերափոխումների հենքի վրա կանգնած, խոսել ապագայի, թվային տեխնոլոգիաների կիրառության մասին՝ շատ  ոգեշնչող է»:

Իր խոսքում նա կարևորել է թվային տեխնոլոգիաների զարգացումը և տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության մեջ, նաև նման միջոցառումների անցկացումը, քանի որ պետություն-մասնավոր երկխոսությունը հանդիսանում է այն առանցքային կետը, որը կբերի տնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության աճին։

«Կառավարության գործողությունների ծրագրում մեծ տեղ է հատկացված աշխատուժի արտադրողականության աճին, և 5-ամյա ծրագրի արդյունքում մեր կողմից թիրախավորված բավականին հավակնոտ ցուցանիշին հասնելու համար շատ կարևորում ենք թվային գործիքների ավելի լայն կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Առաջիկայում նախատեսում ենք ստեղծել ՓՄՁ թվայնացման ռազմավարություն,  որտեղ կարևոր կետ ենք համարում հենց փոքր և միջին ձեռնարկատիրության  մեջ թվային գործիքների կիրառումը», - հավելել է Ռաֆայել Գևորգյանը։    

Միջոցառման ընթացքում անցկացվել են նաև «Թվային խելացի տնտեսության շարժիչ», «ՏՀՏ ենթակառուցվածք», «Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացում» և  «Թվային տնտեսության մարտահրավերներ» թեմաներով պանելային քննարկումներ։

Միջոցառման շրջանակում տեղի  է ունեցել նաև փոստային բացիկի մարման արարողությունը։ Նոյեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրվել «Բարձր տեխնոլոգիաներ․«Սիլիկոնյան սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00