Էկոնոմիկայի նախարարությունում սփյուռքահայ մասնագետներն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսության զարգացման գործընթացում

17 Նոյեմբերի, 2021

«իԳործ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակ ունի ներգրավել սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին նախարարությունների և պետական համակարգի կազմակերպությունների աշխատանքներում և ուղղել վերջիններիս ներուժը Հայաստանի կառավարության ծրագրերի իրագործմանը։

«իԳործ» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարություն և նախարարության վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններ են գործուղվել 17 մասնագետներ։ Նրանք հաջողությամբ ներգրավվել են իրականացվող աշխատանքներում և իրենց գիտելիքները և հմտությունները ներդրել վստահված ոլորտների խնդիրների լուծմանը։ 12 սփյուռքահայ մասնագետների ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ 4-ը ծրագրի ավարտից հետո շարունակել են իրենց աշխատանքը տարբեր պաշտոններում։ Մասնավորապես, ծրագրի մասնակիցներից Ռուսաստանից ժամանած Անի Իսպիրյանը ստանձնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, Հայկ Մարգարյանը Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենն է, իսկ Լիլիթ Հակոբյանը՝ «Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավարը։  Կանադահայ Սահակ Մահրեճեանին առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարության թվային փոխակերպումների վարչության պետի պաշտոնը, իսկ Սարին Քարաջյանին այլ պատասխանատու աշխատանք է առաջարկվել նախարարությունից դուրս։   

Հիշեցնենք, որ «իԳործ» ծրագրով  Հայաստան են ժամանել և արդեն իսկ ավարտել մեկամյա ծրագիրը 50 սփյուռքահայ մասնագետներ աշխարհի 19 երկրներից։ Նրանք աշխարհի լավագույն համալսարանների՝ Հարվարդ, UCLA, MIT, McGill, Sorbonne և այլն, շրջանավարտներ են:Նրանցից 14-ը, ծրագրի ավարտից հետո, մշտական աշխատանքի են անցել պետական համակարգում:

«իԳործ» ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունում աշխատանքի անցած սփյուռքահայ բարձրակարգ մասնագետների մասին պատմող ամփոփիչ ֆիլմ (հայերեն՝ անգլերեն և ռուսերեն ենթագրերով)

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00