Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանին

25 Հոկտեմբերի, 2021

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարային (նստավայրը՝ Թեհրան)։

Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը ընդգծել է իր պատրաստակամությունը միասնական ջանքերով նպաստել երկու ազգերի բարեկեցության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում դեսպանը համառոտ ներկայացրել է Սիերա Լեոնեի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ բիզնեսի գրանցման գործընթացի դյուրացման արդյունքում իր երկրում ստեղծվել է բարենպաստ միջավայր ներդրումների իրականացման համար։ Միևնույն ժամանակ դեսպանը հրավիրել է հայկական ընկերություններին ուսումնասիրել Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները։

Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում հնարավոր է երկու երկրների միջև բարեհաջող համագործակցություն, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է ոսկերչությունն ու ադամանդագործությունը։ Նախարարն առաջարկել է դեսպան Ալի Բադարա Կամարային Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել «Էյ Դի Էմ դայմոնդս» ադամանդի գործարան և տեղում ծանոթանալ հայկական ադամանդագործական արտադրանքին։ Որպես  հնարավոր համագործակցության այլ ոլորտ նախարարը մատնանշել է նաև գյուղատնտեսությունը։

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` Վահան Քերոբյանը առաջարկել է դեսպանին դիտարկել միության մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։  

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00