Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

19 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 18-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։  

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում և շեշտել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը:

Նախարարն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին և ստանդարտներին` ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը։ Տեղեկացնելով, որ ստանդարտներն արդեն ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով՝ նա նաև ավելացրել է, որ մշակված ստանդարտների շնորհիվ զգալիորեն կբարելավվի զբոսաշրջության ոլորտը և հնարավորություն կստեղծվի դեպի Հայաստան ուղղել մեր երկրի համար թիրախային տուրիստական հոսքեր։

Դեսպանը նշել է, որ  Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար՝ հատուկ ընդգծելով գինեգործության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները։ Նա նշել է, որ գինեգործության ոլորտում ևս զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում։

Նախարարն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` նշելով, որ այդ ուղղությամբ մեծ  աշխատանք է արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան նպատակային նշաձողին հասնելու համար։

Ներկայացնելով կառավարության ծրագրի տնտեսական հատվածը` Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է սպառման վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսության: Իրականացվելիք ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես ներդրումների ներգրավմանը և ներդրողների աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։    

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով,  որ Հայաստանը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաև քննարկել ԱՄՆ-ում և Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը:

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել իրենց պատրաստակամությունը համագործակցությունը  շարունակելու ու անհրաժեշտ աջակցություն տրամադրելու  ուղղությամբ:

Դեսպանը համակարծիք է եղել, որ հարկավոր է հնարավորինս հեշտացնել բիզնես գործունեության ծավալմանն ուղղված գործընթացները` պատրաստակամություն հայտնելով քննարկել վերջինիս ուղղված հետագա քայլերը։

Նախարարն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացմանը, առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը։ Խոսելով ՓՄՁ ոլորտում մասնագետների պակասի մասին` նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում կրթությունը բիզնեսի պահանջներին հարմարեցնելու համար` այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի դերը փորձի և փորձագիտական գիտելիքների փոխանցման առումով։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում աջակցել որոտի զարգացմանն ուղղված գործողություններին։

Ներդրումային միջավայրի մասին խոսելիս Վահան Քերոբյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել ամերիկյան ներդրողների համար, այն է՝ արևային էներգիայի արտադրություն, դեղագործություն, քիմիական արդյունաբերություն, առողջապահություն։

Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ դեսպանը հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված  ամերիկյան պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագրին: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ՝ այն վերանայելու և թարմացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում երկու երկրների համագործակցության համար բավականին շատ հնարավորություններ կան: Որոշվել է քննարկված կետերով աշխատանքներ իրականացնել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00