Վահան Քերոբյանն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովային

14 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 14-ին Վահան Քերոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովային, ով հանդիսանում է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի  Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։

Վահան Քերոբյանը նշել է, որ հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և մեծ ներուժ կա։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար՝ Մարտինա Տաուբերովան նշել է, որ չեխական կողմը պատրաստ է քննարկելու և նախանշելու այն ուղղությունները, առաջնահերթությունները, որոնց իրականացմամբ կհաջողվի ավելի ընդլայնել առկա համագործակցությունը։

Նա խնդրել է նախարարին ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունները ու խնդիրները և առաջարկել իրենց օժանդակությունը այդ խնդիրների լուծման հարցում։

Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական հատվածը, նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները։    

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ ոլորտներում, տրանսպորտի, գիտական, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի, ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Նախարարն առաջարկել է դիտարկել դեղագործության, ոսկերչության, քիմիական արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում գործունեություն ծավալելու հնարավորությունները։  

Չեխական կողմն իր հերթին նշել է տրանսպորտի, մետրոյի շինարարության, վերականգնվող էներգետիկայի, տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հաջողված ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնել կիսվելու փորձով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ, նախանշել հետագա քայլերը՝ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00