Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մոսկվայում ունեցել է գործնական հանդիպումներ

08 Հոկտեմբերի, 2021

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ ունեցել է գործնական հանդիպումներ։

Հոկտեմբերի 5-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և «ԱԼՌՈՍԱ» ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նարեկ Տերյանը տեղեկացրել է գործընկերներին նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերության մասին և ներկայացրել պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։

Քննարկումների արդյուքում ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել սկսել համագործակցությունը ներկայացված մեխանիզմի համաձայն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով, կարճ ժամանակահատվածում կազմել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։

Նարեկ Տերյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության առևտրի և ներդրումների աջակցության գործակալության գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Կիմ Խամինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։

Այս համատեքստում, Նարեկ Տերյանի առաջարկով, մինչև ընթացիկ տարվա ավարտը կկազմակերպվի կորեական ընկերությունների այցը Հայաստան, ինչը լավ հնարավորություն կստեղծի երկու երկրների գործարար համայնքների միջև կապեր հաստատելու տեսանկյունից։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում Կորեայի առևտրի կցորդի գրասենյակի հիմնման հարցը։ Կողմերը համաձայնության են եկել աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00