Քննարկում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ

07 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 7-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել ՎԶԵԲ-ի աջակցությամբ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։

Նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը՝ նշելով ծրագրի առաջնահերթություններն ու այն ոլորտները, որտեղ հնարավոր է համագործակցել։ Վահան Քերոբյանը կարևորել է նոր ծրագրով նախատեսվող բարեփոխումները և դրանց իրականացման գործընթացում ՎԶԵԲ-ի աջակցությունը։

ՎԶԵԲ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ՎԶԵԲ-ը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նա պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության առանցքային ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող ծրագրերին, մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հատված համագործակցության, փոքր և միջին ձեռնարկատիրության  զարգացման,  զբոսաշրջության, գյուղատնտեսության, մետաղագործության և այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի, ջրամբարաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Երկուստեք կարևորվել է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։  

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00