Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային

19 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 19-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ հայկական ապրանքների նկատմամբ Արգենտինայում մեծ հետաքրքրություն և սպառում կա։ Այս համատեքստում դեսպանն առաջարկել է հայկական ընկերություններին, հաջողված փորձի օրինակով, դիտարկել արգենտինական շուկայում իրենց ներկայացվածությունը։

Նախարարը առաջարկել է արգենտինացի գործարարներին գործունեություն ծավալել Հայաստանում․ այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ Հայաստանը շահավետ պայմաններ կարող է առաջարկել արգենտինական ընկերություններին, որոնք կկարողանան իրենց պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու։   

Նախարարը նաև կարևորել է համագործակցությունը երկու երկրների երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի իրականացման, սպորտի, պարերի և այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրացնեն երկու երկրների կապը՝ միաժամանակ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։

Կողմերը համակարծիք են եղել, որ Արգենտինայի և Հայաստանի միջև կա մեծ ներուժ առևտրատնտեսական կապերի խորացման և ամրապնդման, երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը ակտիվացնելու համար և քննարկել  տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դեսպանը նշել է, որ Արգենտինան մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և ավելացրել, որ այս ոլորտում փորձի փոխանակման և լուրջ համագործակցության լայն հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ սեպտեմբերին նախատեսում են Հայաստանում բացել Արգենտինայի առևտրային պալատ, որը ևս մեկ խթան կդառնա հայ-արգենտինական տնտեսական կապերի ակտիվացման համար։   

Նախարարը ողջունել է Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատ ունենալու գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս արդյունավետ գործունեության ապահովմանը։ Վահան Քերոբյանը համաձայնվել է ներկա գտնվել պալատի բացմանը և առաջարկել միջոցառմանը հրավիրել նաև հայ գործարարների՝ երկկողմ համագործակցության հիմքեր դնելու նպատակով։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00