Արման Խոջոյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչներին

19 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 18-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին, Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։

Ողջունելով հյուրերին՝  Արման Խոջոյանը նշել է, որ Ավստրիական զարգացման գործակալության պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է և լավ հիմքերի վրա է դրված։ Նա համոզմունք է հայտնել, որ երևանյան գրասենյակի ղեկավարի մշտական ներկայությունը նոր խթան կհանդիսանա այն ավելի զարգացնելու համար և իր պատրաստակամությունն է հայտնել իր կողմից աջակցելու բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը ներկայացրել է համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրերի իրականացման համար առավել նպատակահարմար ուղղությունները, Ավստրիական զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող  ծրագրերը, նախաձեռնությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել  գյուղատնտեսության ոլորտում մարզերի գյուղական համայնքների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, որոնք խթանում են կանաչ գյուղատնտեսության սկզբունքները, օրգանական գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության,  ագրոտուրիզմի և այլ ոլորտների զարգացումը։

Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի կառավարության գործունեության կարևոր ուղղություններից մեկն է, իսկ Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղական շրջանների զարգացմանն ուղղված  աջակցության ծրագրերը համահունչ են կառավարության կողմից վարվող քաղաքականությանը։  

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման անհրաժշտությունը: Այս համատեքստում երկուստեք առաջարկվել է դիտարկել Վրաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

«Հայաստանի համար շատ կարևոր է ներառական տնտեսական զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև մեր երկրների միջև համագործակցությունը, որի շրջանակում հնարավոր է համատեղ ուժերով նախաձեռնել նոր ծրագրեր և փոխանակվել կուտակած փորձով: Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է նոր գործնական կապերի հաստատմանը և  Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով ներդնել առավելագույն ռեսուրսներ» ,- նշել է Արման Խոջոյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանների զարգացումը, օժանդակությունը լոգիստիկ ծրագրերի, համայնքների զարգացման հարցում և խորհրդատվական աջակցություն տրամադրումը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել հանդիպումները։  

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00