Քննարկվել են գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն ու ոռոգման ոլորտի արդիականացման հարցերը

20 Հուլիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն, ինչպես նաև ջրախնայողության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, մարզպետարանների գյուղվարչության պետեր, ՋՕԸ-երի մարզային և համայնքային ներկայացուցիչներ և ոլորտի այլ պատասխանատուներ։

«Մեր հանդիպման հիմնական նպատակն է նախևառաջ ճշտել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքները, կազմել համապատասխան համայնքների ցանկը և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերը, որպեսզի առաջիկայում առաջարկվող մեր լուծումները լինեն նպատակային, արդյունավետ և կիրառելի։ Հանդիպման մյուս նպատակն է համատեղ քննարկել և գտնել լուծումներ գյուղատնտեսական նշանակության գերնորմատիվային հողերի ոռոգման համար», - հանդիպման սկզբում նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ոլորտը արդիականացման խիստ կարիք ունի և գերնորմատիվային հողատարածքներ ունեցող համայնքների ճշգրտումն այս ուղղությամբ իրականացվող առաջին քայլն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերի չափորոշիչները, ոռոգման առավել նպատակահարմար եղանակներն ու ոռոգման ռեժիմի հաշվարկի մեթոդաբանությունը։

Անդրադարձ է կատարվել գերնորմատիվային հողատարածքների սեփականատերերին ջրի ծախսի փոխհատուցմանը, օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրմանը, ջրաբաշխման ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ներկայացվել են առաջարկներ բարձրացված հարցերի հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ոռոգման ոլորտին անդրադառնալով՝ նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ոռոգման արդիական համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, այլև ֆերմերների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Արման Խոջոյանի առաջարկով մասնակիցները պայմանավորվել են մինչև այս տարվա օգոստոսի 1-ը հավաքագրել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ բոլոր տվյալները և ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հետագայում  համապատասխան հայեցակարգ մշակելու նպատակով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00