ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը

07 Հունիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) նախաձեռնությամբ՝ մայիսի 29-ին Դիլիջանում կայացել է ռազմավարական համաժողով, որի նպատակն էր ծավալուն քննարկումներ անցկացնել ՆՁԱԿ-ի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացման և բիզնեսի ու ներդրումների աջակցության ծրագրերի շուրջ։

Համաժողովի մասնակիցների քննարկման առաջնային խնդիրն էր  գտնել այն քայլերը, որոնք հնրավորություն կտան ձևավորել ազգային նորարարական համակարգ, գիտելիքահենք տնտեսություն, նաև համատեղ լուծումներ առաջարկել ոլորտի առանցքային խնդիրների կարգավորման համար:

Համաժողովին մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրանական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, վարչապետի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, պետական այլ կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, նորարությունների, բիզնեսի, գիտության և կրթության ոլորտի տեղի և միջազգային փորձագետներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը շեշտել է օրվա քննարկման թեմայի կարևորությունը Հայաստանի կայուն ապագայի, գիտության և բիզնեսի միջև սերտ կապ ստեղծելու և ամրապնդելու գործում․ «Մենք չենք տեսնում Հայաստանի համար որևէ այլ ապագա, քան տեխնոլոգիական, գիտելիքահենք տնտեսություն ունենալը»։ Նա ընգծել է քննարկվող հարցերի կարգավորման գործում սփյուռքի լայնամասշտաբ մասնակցության կարևորությունը։ Գնահատելով առկա իրավիճակը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բիզնեսն ունի բազմաթիվ գիտական կարիքներ, գիտությունն էլ, իր հերթին, ունի հետաքրքիր հետազոտություններ, որոնք կարող են օգտակար լինել բիզնեսին:

ՆՁԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Մարգարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է կենտրոնի աշխատանքի ապագա մոդելը և գործունեության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական տրանսֆեր, ուղեղների ներգրավում, ստարտափների աջակցություն, հայկական արտադրության խրախուսում և արտահանման աջակցություն։ 

Նա նաև ներկայացրել է ներդրումների, բիզնեսի խթանման ուղղությամբ կենտրոնի կողմից նախաձեռնվող ծրագրերը և նշել, որ կստեղծվի արդյունավետ ու թափանցիկ գործող ժամանակակից համակարգ:

Կենտրոնի Տեխնոլոգիայի տրանսֆերի բլոկի ղեկավար Վարդան Գևորգյանը խոսել է երկրի զարգացման գործում նորարարությունների դերի մասին և շեշտել, որ ոլորտի զարգացման համար պետության կողմից լուրջ ներդրումների կարիք կա: Վերջինս նաև ընդգծել է բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ մասնավոր-պետական համագործակցությունը: «Մենք մեր կենտրոնի առջև խնդիր ենք դրել, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ստեղծենք ազգային ինովացիոն համակարգ, և այստեղ մենք միայնակ չենք կարող գործել՝ սա պետք է լինի բոլորիս համագործակցությունը», - նշել է Վարդան Գևորգյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարևորել է զարգացման նպատակներին նորարարության ու գիտելիքի կուտակման միջոցով հասնելը․ «Չկա նորարարության էկոհամակարգ առանց հետազոտական, գիտական ու կրթական գերազանցության։ Եվ չի կարող լինել  նորարարության էկոհամակարգ առանց համաշխարհային մակարդակի կրթության, գիտական ու այլ ենթակառուցվածքների»։ Նա նույնպես կարևորել է սփյուռքի դերը Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքում և ընդգծել, որ սփյուռքի գիտելիքը և փորձն այն հիմնական լծակներն են, որոնք մենք պետք է օգտագործենք․ «Սփյուռքից մեզ գիտելքի փոխանցումն ու խնդիրների համատեղ լուծումը պետք է լինի սփյուռքի և մեր նոր սոցիալական պայմանագրի հիմքը»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշել է․ «Մեր ամենակրիտիկական ոլորտը, որտեղ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն, դա կրթությունն է։ Արմատական  փոփոխությունների կարիք կա, և այս մարտահրավերը շարժում պետք է դառնա, որի համար պետք է միավորվեն բոլորը»։  Հայկ Չոբանյանի խոսքով՝ արդեն 10 տարի և ավելի բարձրաձայնվում է որակյալ մասնագետների թեման, և այդ խնդիրը չի լուծվի, եթե ներքևից բարձրացող սերունդն իր աշխարհընկալման, իր գրագիտության  մակարդակի, կրթական մակարդակի, հանրային գիտակցության  և պատասխանատվության առումով էական փոփոխություններ չունենա։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կարևորել է երկրի անվտանգության մեջ կրթության դերը և ավելացրել․ «Մենք ունենք մեծ ներուժ, խելացի, մեծ նվաճումներ ունեցող  հայեր ամբողջ աշխարհում, լավ մասնագետներ նաև արտադրության և արդյունաբերության մեջ։ Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ տեսությունն ու պրակտիկան խզում ունեն միմյանց հետ։ Ես կարծում եմ, որ այսօրվա հավաքի խորհուրդը նա է, որ, մեկս մյուսին լրացնելով, հենց այս խնդիրն ենք մենք ուզում լուծել»։

Վարչապետի ռազմավարության գծով խորհրդական Լևոն Մազմանյանն իր խոսքում շեշտել է մարդկային ներուժի ու տեխնոլոգիաների տված հնարավորությունների համադրման անհրաժեշտությունը։ «30 տարում Հայաստանը պետք է նոր արդյունաբերական երկիր դարձնել՝ ապահովելով թռիչքաձև տնտեսական աճ»:

Համաժողովին միացել էին նաև ոլորտի միջազգային մասնագետներ և փորձագետներ, այդ թվում՝ Հարվարդի և Սան Ֆրանցիսկոյի համալսարաններից, տարբեր երկրներից, որոնք համաժողովի մասնակիցների հետ կիսվել են Հայաստանում նորարարության զարգացմանն առնչվող իրենց մոտեցումներով, միջազգային փորձով և Հայաստանում դրա կիրառման հնարավորություններով՝ դիտարկվելով ինտելեկտուալ կապիտալի զարգացումը՝ որպես առաջնային խնդիր։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ինտելեկտուալ կապիտալի զարգացմանն առնչվող հարցերին և գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման հնարավորություններին։ Կարևորվել է ազգային գերազանցության արշավի նախաձեռնման անհրաժեշտությունը։

Ամփոփելով քննարկումը՝ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ միահամուռ ջանքերով շուտով ոլորտում հնարավոր կլինի շոշափելի արդյունքերի հասնել․ «Մենք շատ բաց ենք և ուրախ կլինենք, եթե մեր ունեցած ենթակառուցվածքներում բովանդակություն ավելացնեն այն մարդիկ, ովքեր դա կարող են անել։ Վստահ եմ՝ շատ շուտով կկարողանանք «օդանավը» տեղից պոկել և բարձրացնել»։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00