Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում

04 Հունիսի, 2021

Աթենքում հունիսի 3-ին տեղի ունեցած ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։ Միևնույն ժամանակ, նիստի ընթացքում որոշում է կայացվել 2022 թվականին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստն անցկացնել Հայաստանում։

Հայաստանը  ստացել է 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից, որը պահանջվում էր ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Հայաստանի՝ գործադիր խորհրդում ընդգրկվելն էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը։

«Հայաստանի համար սա կարևոր մարտահրավեր էր, որը մենք հաջողությամբ և պատվով հաղթահարեցինք։ Համոզված եմ՝ այս ձեռքբերումները, որոնք գրանցեցինք այսօր, խորապես կնպաստեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և բարենպաստ դիրքավորմանը միջազգային շուկաներում», - նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

ՄԱԿ ԶՀԿ-ի խորհրդում ընդգրկվելը կխթանի առաջիկա տարիներին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը՝ բարելավելով Հայաստանի դիրքերը Եվրոպայի տարածաշրջանում, նպաստելով ճանաչելիության բարձրացմանն ու այլ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը զբոսաշրջության զարգացման ոլորտում։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 2-4-ը Աթենքում տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, որն առաջադրել էր Հայաստանի թեկնածությունը 2022 թվականին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու համար։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00