Երևանում անցկացվել է «Ճանաչիր Հայաստանը» բացօդյա ցուցահանդեսը

28 Մայիսի, 2021

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27 և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում (Կառավարական 3-րդ շենքի դիմաց) կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսը կրող բացօդյա ցուցահանդես։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը՝ ներկայացնելով մարզերն առավել գրավիչ ճամփորդների և ներքին զբոսաշրջիկների համար:

Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի բերքն ու բարիքը, հայ արվեստագետների ձեռքի աշխատանքներ, կիրառական արվեստի նմուշներ, նկարներ, ձեռագործ տիկնիկներ, փայտե և կավե նմուշներ և այլն։ Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները կարող էին ծանոթանալ Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորություններին, իսկ գաստրո տաղավարում շեֆ խոհարարները հյուրերին ներկայացրել են տարբեր մարզերին յուրահատուկ ուտեստները։ Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել են նաև վարպետաց դասեր ու մշակութային ցուցադրություններ։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արման Խոջոյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը, այլ պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանի յուրաքանչյուր շրջան աչքի է ընկնում իր յուրահատուկ բնությամբ, արհեստներով ու մշակույթով։ Զարգացնելով մեր մարզերը՝ մենք ամրապնդում ենք մեր երկիրը: Զբոսաշրջության կոմիտեն, լինելով Էկոնոմիկայի նախարարությունում մեր գլոբալ ռազմավարության մի մասը, սատարում է այս գաղափարին և ակտիվորեն կյանքի կոչում այն»։

Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին նշել է․ «Այս ցուցահանդեսի կազմակերպմամբ մենք հետապնդել ենք երկու հիմնական նպատակ․ նախ՝ իրազեկել հանրությանը մեր մարզերում առկա զբոսաշրջային ներուժի և առաջարկների մասին, և երկրորդը՝ ավելացնել զբոսաշրջային հոսքերը դեպի մեր մարզեր»։

Ցուցահանդեսն ազդարարել է #ՃանաչիրՀայաստանը (#TravelForArmenia) սոցիալական արշավի սկիզբը, որի նպատակն է Հայաստանով ճամփորդելը դարձնել առավել գրավիչ ու հետաքրքիր ամբողջ ամառվա ընթացքում:

Ցուցահանդեսն իրականացվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։

Միջոցառմանը զուգահեռ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին տեղացի և միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ու հետագա զարգացմանը, ինչպես նաև ոլորտում նորարարությունների ներդրմանն ու թվային կարողությունների ընդլայնմանը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00