Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Անասնաբույժների ազգային ասոցիացիայի տարեկան հաշվետու ժողովին

07 Մայիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 6-ին մասնակցել է Անասնաբույժների ազգային ասոցիացիայի տարեկան հաշվետու ժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, ասոցիացիայի անդամներ, անասնաբույժներ։

Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանը ներկայացրել է  ասոցիացիայի գործունեությունը, իրականացված ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը, մասնավորապես,  ասել է․ «Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես շատ ենք կարևորում հատկապես մասնավոր անասնաբուժությունը, քանի որ ամբողջ աշխարհում այն անասնաբուժության ոլորտի զարգացման շարժիչ ուժն է։ Ես ցանկանում եմ, որպեսզի Անասնաբույժների ազգային ասոցիացիան դառնա այնպիսի ուժեղ ու հզոր կառույց, որ կարողանա վեր հանել ոլորտում առկա բոլոր խնդիրները, ինչը կնպաստի անասնաբուժության ոլորտի հետագա զարգացմանը»։

Տեղեկացնելով, որ Էկոնոմիկայի նախարարությունն իր կողմից նույնպես քայլեր է ձեռնարկում ոլորտի կարգավորման ուղղությամբ՝ փոխնախարարն այս համատեքստում հատկապես կարևորել է «Անասնաբուժության մասին» օրենքում նախատեսվող մի շարք  փոփոխությունները, որոնք վերաբերվում են անասնաբուժական դեղամիջոցների ձեռքբերմանն ու իրացմանը։ Տիգրան Գաբրիելյանը վստահություն է հայտնել, որ այս փոփոխությունների ընդունմամբ հանրապետությունում զգալիորեն կբարձրանա անասնաբույժի մասնագիտության դերն ու  ու պահանջարկը։

Արման Օհանյանը նշել է, որ «Անանսաբույժների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը հիմնադրվել է 2018 թ., կազմակերպության հիմնական նպատակներն են գյուղատնտեսական կենդանիների անասնաբույժ մասնագետների միավորումը, անասնաբույժների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների բարձրացումը, անասնաբույժների շարունակական վերապատրաստման և լիցենզավորման համակարգի մշակումը, ինչպես նաև կենդանիների առողջության և բարեկեցության ապահովումը։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է նաև Անանսաբույժների ազգային ասոցիացիայի կայքը, որտեղ զետեղված է տեղեկատվություն կազմակերպության առաքելության ու հիմնական նպատակների, անասնաբույժերի հավաստագրման վերաբերյալ, ներկայացված են օգտակար տեղեկություններ գյուղատնտեսական կենդանիների խնամքի, հիվանդությունների կանխարգելման ու բուժման վերաբերյալ: 

Միջոցառման ընթացքում Տիգրան Գաբրիելյանն ու Արման Օհանյանը շուրջ 50 անասնաբույժերի հանձնել են ասոցիացիայի անդամակցության վկայականներ։

Ժողովին ներկա էր նաև անասնաբուծության ոլորտում ամերիկյան առաջատար «World Wide Sires» ընկերության մարքետինգի գծով տարածաշրջանային տնօրեն Թոմաս Մյուլլերը, ով հանդես եկավ անասնաբուժության ոլորտի ժամանակակից խնդիրների վերաբերյալ զեկույցով։ 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00