Ապրիլի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը վարել է ՀԳՏՏԶՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։
Խորրհրդին ներկայացվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2020 թվականի գործունեության արդյունքները և տարեկան աշխատանքային ծրագիրը, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2020 թվականի բյուջեի կատարողականը, և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ֆինանսական հաշվետվությունը։
Քննարկվել են նաև՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2021 թվականի գործունեության աշխատանքային ծրագիրը, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2021թ.ամփոփ բյուջեի նախագիծը և պահպանման ծախսերի նախահաշիվը։
Խորհուրդը վերահաստատել է Հիմնադրամի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները ևս մեկ տարով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։