ԵԱՏՄ տարածքում մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառումը երկարաձգվել է

23 Ապրիլի, 2021

2021 թվականի ապրիլի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին համապատասխան որոշմամբ Եվրասիական տնտեսական միության տարածքում կորոնավիրուսային վարակի նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառումը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Նշված որոշումը հիմնականում վերաբերում է դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ապրանքների, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ միջոցների արտադրության մեջ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների, COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ օգտագործվող պատվաստանյութերի, բժշկական նշանակության սարքավորումների և նյութերի առանձին տեսակների վրա։

Վերոնշյալ ապրանքների մաքսատուրքից ազատումը իրականացվելու է առողջապահության ոլորտում լիազոր մարմնի կողմից տրամադրվող նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության հիման վրա։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00