Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ծանոթացել է «Բարի Կաթնամթերք» ՍՊԸ գործունեությանը

09 Մարտի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «Բարի Կաթնամթերք» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։

Ընկերության ղեկավարության և մասնագետների հետ Արման Խոջոյանը շրջել է կաթնամթերքի արտադամասի տարածքով, հետևել արտադրական ընթացքին։ Փոխնախարարին են ներկայացվել ընկերության լաբորատորիաները, սառնարանային սենյակները, վերջերս ձեռք բերված ժամանակակից սարքավորումները։ Զրույց է ծավալվել ընկերության ներկայիս գործունեության, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին։

«Բարի Կաթնամթերք» ընկերությունը 2020 թվականին մուտք է գործել հայկական շուկա իր նոր կաթնամթերքի տեսականիով։  Կաթնամթերքի արտադրության համար օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր, անարատ կաթը։  Ընկերությունում, որն այժմ ունի 40-ից ավել աշխատակիցներ, չափազանց կարևորում են սպառողի համար բնական հումքից պատրաստված, սննդարար և օգտակար արտադրանքի  թողարկումը։

Ընկերությունը նախատեսում է առաջիկայում մեկնարկել նաև պանրի արտադրություն, մտադրություն կա արտադրել շուրջ 22 տեսակի պանիր։ Պանրի արտադրամասի գործարկումից հետո ընկերությունը նախատեսում է համալրվել ևս 30 աշխատակիցներով։ 

«Ինձ համար շատ կարևոր է տեսնել, որ ոչ միայն ներդրվում են նոր՝  ժամանակակից և առաջադեմ սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այլև, որ կիրառվում են սննդի անվտանգության միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ։  Մենք պետք է միասին հասնենք բարձրորակ արտադրանքի, և անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն, թե որքան կարևոր է ունենալ բարձրորակ արտադրանք․ թե՛ ֆերմերները, որ մատակարարեն որակյալ կաթ, և թե՛ վերամշակողները, որ կարողանան օգտագործել որակյալ հումք և արտադրել որակյալ արտադրանք։ Ոգևորող է տեսնել, որ 2020 թվականին հիմնվել է կաթի վերամշակման գործարան, որտեղ ներդվել են համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիաները, միևնույն ժամանակ հատկանշական է, որ հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձևավորումն ու զարգացումն է», - ասել է Արման Խոջոյանը։ Փոխնախարարը հիշեցրել է նաև գործող պետական օժանդակության ծրագրերի մասին, մանրամասնել դրանց պայմանները և օգտվելու հնարավորությունները։   

«Բարի Կաթնամթերք» ՍՊԸ-ն աշխատում է գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների  հետ և մթերում է մոտ 115,0 հազար լիտր կաթ` աջակցելով գյուղացուն և խթանելով գյուղատնտեսությունը։ Ընկերությունը ներկայումս օգտագործում է իր արտադրական հզորությունների 25%-ը։ Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկը` ընկերությունը պլանավորում է ավելացնել արտադրանքի ծավալներն ու տեսականին։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00