Քննարկվել են հայ-չիլիական տնտեսական գործակցության հնարավորությունները

10 Դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 9-ին տեսակապի միջոցով անցկացվել է Հայաստան-Չիլի կլոր սեղան՝ «Արտահանում և օտարերկրյա ներդրումների խթանում» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի,  Չիլիի «ProChile» և «InvestChile» գործակալությունների ներկայացուցիչները։

Կլոր սեղանի մասնակիցներին փոխանցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսի ողջույնի խոսքերը։

Վարոս Սիմոնյանի ողջույնի խոսքում մասնավորապես նշվել է, որ Հայաստանը և Չիլին ունեն զգալի ներուժ և չօգտագործվող լայն հնարավորություններ տնտեսական հարաբերությունների զարգացման և դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար։ Նաև ասվել է, որ արտաքին առևտրի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը և արտահանման խթանումը, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենան ինչպես երկու երկրների տնտեսությունների հետագա զարգացման, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության խորացման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Հատուկ կարևորվել է նմանատիպ միջոցառումների անցկացումը տնտեսական, առևտրային և ներդրումային նոր հնարավորությունների համար։  

Ռոդրիգո Յանյեսի ողջույնի խոսքում նույնպես կարևորվել է Հայաստան-Չիլի կլոր սեղանի անցկացումը։ Մասնավորապես նշվել է, որ առևտուրը կարող է միավորել շատ տարբեր երկրների, ընդգծվել է, որ Չիլին շարունակաբար ընդլայնում է իր փոխգործակցությունը և կան լայն հնարավորություններ ընդլայնելու համագործակցությունը արտահանման և ներմուծման, գործարարների միջև նոր կապերի հաստատման համար, ինչը թույլ կտա բացել նոր հորիզոններ առևտրի և ներդրումների բնագավառներում։

Կլոր սեղանի ընթացքում Ներդրումների աջակցման կենտրոնի և Չիլիի Հանրապետության «ProChile» ու  «InvestChile» գործակալությունների ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը։

Այնուհետև միջոցառման մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ վարվող քաղաքականության, հայկական և չիլիական համապատասխան կազմակերպությունների  վերաբերյալ, հստակեցրել տնտեսական համագործակցության շրջանակը և ուղղությունները։

Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվորվել են արդյունավետ օգտագործել համապատասխան կառույցների ներուժը, քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և «ProChile» ու «InvestChile» գործակալությունների միջև համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման հարցը, համատեղ առցանց գործարար ծրագրերի իրականացման, ինչպես նաև համավարակի շրջանում հայ և չիլիացի գործարարների միջև փոխգործակցության հնարավորությունները:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00