Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսկապի ձևաչափով:
Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից աջակցության շրջանակներում քննարկվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, ընդգծվեցլ է ՓՄՁ-ների խնդիրների լուծմանն ուղղությամբ աջակցության ծրագրերի, զբոսաշրջության զարգացման կարիքներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ենթակառոուցվածքների աջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կարող են հաղթահարել ներկա մարտահրավերները, տնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում համավարակի հետևանքներով պայմանավորված դժվարությունները։