2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման նպատակն է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ՝ շահառու)։
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները, բայց այդ սահմանաչափը չի կարող գերազանցել 20 գլուխը, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում:
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։
Միջոցառման մասնակիցներն են՝
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2026 թվականի N 640-Լ որոշում
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
ԹԵԺ ԳԻԾ` 81-40