Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։    

Ծրագրով առաջարկվում է հիմնել 3  տիպի խեցգետինների բուծման համալիրներ.

  • Փոքր՝ 460 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով, 6 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 72000 հազար ՀՀ դրամ:
  • Միջին՝ 800 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով,  12  տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 129900 հազար ՀՀ դրամ:                         
  • Խոշոր՝ 1050 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով, 18 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 183790 հազար ՀՀ դրամ:                       

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվում է 2024-2029 թվականներին, ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով փոխհատուցելով ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար սահմանված արժեքի 50%-ը։  

Ծրագրով կանխատեսվում է 2026 թվականի համար  հիմնել 2 միջին, 2027 թվականի համար 2 փոքր, 2028, 2029 թվականների համար 4-ական փոքր, 2027, 2028, 2029 թվականների համար 1-ական միջին և խոշոր խեցգետնաբուծական համալիր։          

Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն պետք է նախարարություն ներկայացնի՝

  1. դիմում.
  2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
  3. անշարժ գույքի նկատմամբ սեփականության վկայականի պատճենը, եթե լրացուցիչ կառուցապատում է իրականացվել, ապա կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագրի պատճենը.
  4. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատիրոջ(ների) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ.
  5. բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն.
  6. հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
  7. մատակարարի կամ մատակարարների հետ կնքված պայմանագիր՝ խեցգետնաբուծական համալիրի ամբողջական սարքավորումները, անհրաժեշտ գույքը, ինչպես նաև նստեցման համար մատղաշ խեցգետնիկներ և աճեցման համար մայրական կազմի առանձնյակներ մատակարարելու վերաբերյալ.
  8. շինարարության թույլտվություն, եթե նախատեսվում է շինարարություն.
  9. ծրագրով ներկայացված համալիրի չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ (նոր կառուցվող շինությունների կամ վերակառուցման դեպքում)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներին համապատասխան.
  10. ջրամատակարարող ընկերության հետ կնքված ջրօգտագործման պայմանագիր։

Մինչև փոխհատուցումը, նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ սարքավորումները, անհրաժեշտ գույքը, խեցգետնադրման համար մատղաշ խեցգետնիկները և աճեցման համար մայրական կազմի առանձնյակները ստանալու, ինչպես նաև շինարարական մոնտաժային աշխատանքներն ավարտելու և համալիրը շահագործելու փաստերն ուսումնասիրելու նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

  ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00