Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը:
Ծրագիրը կիրականացվի 2026-2027 թվականներին։
Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները.
- Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով։
- Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-2 մլն դրամ։
- Նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը` 2 մլն դրամը։
- Վարկի հետ կապված Ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն):
- Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ Ֆինանսական կառույցի կողմից:
- Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
- Վարկի մարման ժամկետը` մինչև 3 տարի։
- Վարկի մայր գումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված արտոնյալ ժամկետ` 6 ամիս (վարկի մայր գումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո)։
- Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։
Ծրագրին մասնակցության ընթացակարգը.
- Շահառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (Ցանկ).
- Շահառուն Ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր-տեղեկանք՝ վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ (ձևաչափը սահմանում է Ֆինանսական կառույցը)։
- Ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվում է վարկային պայմանագիր, որում ամրագրվում են դրույթներ այն մասին, որ շահառուն Ֆինանսական կառույցի կողմից տեղեկացված է ծրագրի պահանջների և դրանց խախտման հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները Նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40