Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 98-Ն որոշմամբ հաստատվել է «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը», որի շրջանակում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններին և ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է պետական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանման դեպքում։

Ծրագրի համաձայն՝ տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն Եվրոպական միության անդամ պետություններ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանման դեպքում՝ ներմուծման երկրում տվյալ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք չափով։

Պարտադիր պահանջներ

Ծրագրից օգտվելու համար պետք է ապահովվեն հետևյալ պայմանները՝

  • արտահանումը պետք է իրականացվի Եվրոպական միության անդամ պետություն, Մեծ Բրիտանիա կամ Կանադա,
  • արտահանվող ապրանքը պետք է հանդիսանա մշակող արդյունաբերության արտադրանք (ՏԳՏԴ C բաժին) և ունենա Հայաստանի Հանրապետության ծագում,
  • արտահանումը պետք է իրականացված լինի «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով,
  • արտահանող տնտեսավարողը հայտի ներկայացման պահին չպետք է ունենա մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշում կամ ժամկետանց հարկային պարտավորություններ։

Դիմելու կարգը

Օժանդակություն ստանալու համար տնտեսավարողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնի համապատասխան հայտ՝ արտահանման գործընթացի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում։

Հայտին կցվում են՝

  • արտահանման մաքսային հայտարարագրի պատճենը և արտահանման գործընթացը հաստատող այլ փաստաթղթեր,
  • արտահանվող ապրանքի Հայաստանի Հանրապետության ծագումը հավաստող փաստաթուղթը,
  • կազմակերպության պետական գրանցման վերաբերյալ փաստաթուղթը,
  • բանկային հաշվեհամարը,
  • սահմանված ձևով հայտարարությունը և անհրաժեշտ այլ տեղեկություններ։

Փաստաթղթերի համապատասխանության դեպքում շահառուի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր։

Օժանդակության չափը

Օժանդակության գումարը հաշվարկվում է արտահանվող ապրանքի մաքսային արժեքի և ներմուծման երկրում կիրառվող մաքսատուրքի դրույքաչափի հիման վրա։

Եթե ներմուծման երկրում տվյալ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գերազանցում է 20 տոկոսը, ապա հաշվարկի համար կիրառվում է առավելագույնը 20 տոկոս դրույքաչափ։

Փոխհատուցման չափը որոշվում է արտահանման և ներմուծման հայտարարագրերում նշված մաքսային արժեքների հիման վրա, և տարբերության դեպքում կիրառվում է դրանցից նվազագույն արժեքը։

Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար:

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 146 հեռախոսահամարով։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00