ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /02.04.2026, N 426 -Ն/։
Որոշումն ուղղված է պատշաճ ապահովելու 2025 թվականի դեկտեմբերի 16-ի ԵՏՀ Կոլեգիայի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի № 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 130 որոշման կիրառումը։ ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում ՀՀ տարածք ներմուծվող Որոշման մեջ նախատեսված ապրանքի համար՝ տարեկան 700 տոննա ծավալով։ Վերոնշյալ հակագնագցման տուրքը գործելու է 5 տարի ժամկետով։
ՈՒշադրություն !!!
Մաքսատուրքի վճարումից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում, որը տրամադրվելու է 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության № 228-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։