ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում պաշտոնապես գործող հասարակական կազմակերպություններին, արհեստակցական միություններին, մասնագիտական ասոցիացիաներին, մեդիա խմբերին, հիմնադրամներին և քաղաքացիների այլ խմբերին հրավիրում է մասնակցելու 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ ՀՀ 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին:
Որոշման 21-րդ կետի համաձայն քննարկումներն անցկացվելու են մինչև սույն թվականի հունիսի 1-ը:
Հանրային քննարկումների անցկացման օրի ու ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:
Բոլոր ցանկացողները մինչև ապրիլի 17-ը աշխատանքային օրվա ավարտը կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով մասնակից կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց անունները:
Գրանցման համար կարող եք դիմել՝ զանգահարելով (011) 597-193 և (011) 597-191 հեռախոսահամարներով կամ ուղարկելով հաղորդագրություն dnadaryan@mineconomy.am, tharutyunyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեներին: