Հոկտեմբերի 12-ից 14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անցկացվելու է «BCB Convent Berlin 2026» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշոր միջազգային առևտրային ցուցահանդեսներից մեկն է։
Այս տարի ՀՀ-ն հետևյալ ցուցահանդեսին մասնակցելու է երկրորդ անգամ։ Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 566 ցուցադրողներ 50 երկրից և ավելի քան 12,000 այցելու։
Ցուցահանդեսի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել պաշտոնական կայքից։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Հավելենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կեցության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։
Տեղեկացնում ենք նաև, որ միջոցառման գրանցման ժամկետը երկարաձգվել է։ Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել, մինչև ս.թ. մարտի 20-ը, ժամը 18:00-ն, հետևյալ հղումով։