Հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում կկայանա «SIAL Paris» միջազգային սննդի արդյունաբերության ցուցահանդեսը։
Այս տարի Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Հայաստանը ներկայացվածությունը կապահովի երկու առանձին մասնագիտացված սրահներում՝ սննդամթերք և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
«SIAL Paris»-ը սննդի արդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն և հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է, որն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ համախմբելով շուրջ 8,000 մասնակից ընկերությունների և հարյուր հազարավոր ոլորտային մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում՝
🔸երկայացնել հայկական արտադրանքը միջազգային շուկաներում,
🔸հաստատել նոր գործարար կապեր և ընդլայնել արտահանման աշխարհագրությունը,
🔸ծանոթանալ ոլորտի համաշխարհային միտումներին և նորարարական լուծումներին,
🔸մասնակցել B2B հանդիպումների և մասնագիտական քննարկումների։
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև ոլորտային համաժողովներ, շուկայի վերլուծություններ, ինչպես նաև նորարարական արտադրանքների ներկայացումներ։
Ցուցահանդեսի մանրամասներին և գրանցման պայմաններին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Հավելենք, որ բացի մասնակցության պայմաններում նշված պարտավորություններից, ճանապարհածախսը և կեցության ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից։
Տեղեկացնում ենք նաև, որ միջոցառման գրանցման ժամկետը երկարաձգվել է։ Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել, մինչև ս.թ. մարտի 20-ը, ժամը 18:00-ն, հետևյալ հղումով (https://forms.gle/9oExHHcrAktHvqEA8)։