Սկսվել է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում 2025 թ․-ի մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը

Սկսվել է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում 2025թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2026 թվականի հուլիսի 15-ն է։ Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնից (Հեռ.՝ +374 23-26-00 (232, 233))։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=191114։

Գծապատկերում մրցանակաբաշխության չափանիշները.

Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը, որակյալ և մրցունակ արտադրանքի շնորհիվ բարձրացնել դրանց արտահանման հնարավորությունները, սպառողների մոտ ստեղծել բարձր համբավ:

Ապրանքների և ծառայությունների որակի ոլորտում ձեռքբերումների համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխությունն  անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 21 մարտի 2024 թվականի «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 418-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Մրցույթին կամավորության սկզբունքով կարող են մասնակցել Հայաստանի      Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հաշվառված արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով, որոնք ունեն առնվազն 3 տարվա գործունեություն իրականացնելու փորձ:

Որակի բնագավառում ամենամյա մրցանակները սահմանվում են ըստ գործունեության տեսակների հետևյալ անվանակարգի՝

  1. պարենային (գյուղատնտեսական) արտադրանքի արտադրության,
  2. ոչ պարենային արտադրանքի արտադրության,
  3. մատուցվող ծառայության:

Վերը նշված անվանակարգերը դասակարգվում են ըստ աշխատողների թվի՝

մինչև 200 աշխատող ունեցող,

200-ից ավելի աշխատող ունեցող:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=191114։

Հասցեն` Երևան, Կոմիտասի 49/4: Հեռ.՝ +374 23-26-00 (232, 233)։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00