Այգեպտղաբուծության վերաբերյալ առաջին հայալեզու aygi.am կայքը ստեղծվել է 2021թ․-ին ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում։
Կայքը հնարավորություն է ընձեռում պտղաբուծության ոլորտի շահառուներին՝ մասնավորապես ֆերմերներին, ուսանողներին և դասախոսներին, ձեռք բերել ոլորտին առնչվող գիտելիքներ։ Կայքում զետեղված են պտղաբուծության (և ոչ միայն) վերաբերյալ թեմատիկ տեսանյութեր (օրինակ՝ բույսերի պաշտպանության, ծառերի էտի վերաբերյալ) և մի շարք ձեռնարկներ, որոնք մշակվել են տեղի և միջազգային փորձագետների համագործակցությամբ։
Այս բոլոր նյութերը բաց և անվճար ձևով հասանելի են կայքի բոլոր այցելուներին։ Կարող եք դիտել տեսանյութեր, ներբեռնել ձեռնարկներ և գնտել ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
Կայքը պարբերաբար համալրվում է նոր նյութերով։
Կայքը բաղկացած է հետևյալ հինգ էջերից՝