2025 թվականի նոյեմբերի 12-14-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվելու է «FHC Shanghai 2025» սննդի միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր հարթակ է սննդի և սննդի արդյունաբերության միջազգային փոխանակման, ինչպես նաև միջազգային սննդի ձեռնարկությունների համար՝ չինական շուկա մուտք գործելու համար:
Ցուցահանդեսն իր մեջ ներառում է հետևյալ ոլորտները՝ մսամթերք և ծովամթերք, սնունդ և խմիչք, կաթնամթերք, հրուշակեղեն և շոկոլադ, սննդի մատակարարում, համեմունքներ և յուղեր, սուրճ և թեյ, սննդի վերամշակում և փաթեթավորում, պահածոյացված ապրանքներ և հումք, մանկական սնունդ։
Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 50 երկրների ավելի քան 3000 տեղական և միջազգային ընկերություններ։
Ցուցահանդեսի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել պայտոնական կայքից՝ https://www.fhcchina.com/en, իսկ մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/media/33321/1096.pdf
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ օգոստոսի 7-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TvJoSru2W981RXvB9