ՀՀ կառավարությունը հաստատել է՝ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող) արտահանման նկատմամբ, մինչև 2026 թվականի hունվարի 5-ը ներառյալ: