Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիր

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր)  տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։

Ծրագրի իրականացման ընթացակարգը.

  • Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ՝ առնվազն 100 քառ. մետր և  ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Միաժամանակ, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողները նույն հողամասի համար կարող են մասնակցել ծրագրին (բացառությամբ այգեհիմնված տարածքի)՝ նույն պտղատեսակով (Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում այգեհիմնում կատարված պտղատեսակով) այգեհիմնում կատարելու պայմանով, բացառությամբ այգեհիմնված տարածքի։
  • Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը (ներառյալ) համայնքի ղեկավարին են ներկայացնում ծրագրի N 1 աղյուսակում նշված պտղատեսակներից նախընտրելի մեկ պտղատեսակի (բացառությամբ Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողների, որոնք կարող են ընտրել միայն հոնենի կամ նռենի), ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի և կադաստրային ծածկագրի, ծանուցումներ ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ տեղեկությունը, շահառուի գրավոր պարտավորագիրը՝ ծրագրում նշված համամասնության չափով (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման), գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն  լինելու դեպքում՝ նոտարական կարգով վավերացված՝ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի առկայության պայմաններում սեփականատիրոջ բացակայության դեպքում, կարող է ներկայացվել և ծրագրին մասնակցելու հիմք հանդիսանալ սեփականատիրոջ կողմից տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, սեփականատիրոջ մահվան դեպքում՝ առաջին հերթի ժառանգ հանդիսանալու (համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի) փաստը հիմնավորող փաստաթղթերը, իսկ առաջին հերթի ժառանգների բացակայության դեպքում՝ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք հիմնավորում առ այն, որ շահառուն բնակավայրի մշտական բնակիչ է, փաստացի տնօրինում է  տնամերձ հողամասը և պարտավորվում է պահպանել ծրագրով սահմանված պահանջները (նշելով շահառուի կողմից տնամերձ հողամասի փաստացի օգտագործման պատճառները)։
  • Շահառուի հետ կնքվող պայմանագրում ամրագրվում է, որ այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո 5 տարի անընդմեջ տնամերձ հողամասի այգեհիմնված տարածքը կօգտագործվի որպես այգի, իսկ այգեհիմնված տարածքը (տնամերձ հողամասը) օտարելու համար շահառուն պետք է մինչև օտարումը համայնքին վերադարձնի ծրագրի շրջանակում իր տնամերձ հողամասում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման և գնահատման համար կատարված ծախսերի չափով գումար, կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը, որից հետո համայնքի կողմից կթույլատրվի այգեհիմնված տարածքի օտարումը։
  • Համայնքի ղեկավարի կողմից հավաքագրված տվյալների ու մարզպետի աշխատակազմի առաջարկությունների հիման վրա համայնքը կազմակերպում է գնման գործընթաց՝ յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության իրականացման, յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար ծրագրով նշված աշխատանքների գնահատման, նախահաշվի կազմման, գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփման և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմման նպատակով։
  • Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընդ որում, համայնքի հետ պայմանագիր կնքած գնահատողը չի կարող մասնակցել կապալառուի գնման մրցութային գործընթացին և ծրագրի շրջանակում հանդես գալ  նաև որպես կապալառու։
  • Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը իրականացվելու է հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։
  • Ծրագրի ավարտական մոնիթորինգի իրականացումը վերապահվում է համայնքին, որում պարտադիր կներգրավվեն մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավարն այգեհիմնումից հետո 5 տարի անընդմեջ տարեկան պարբերականությամբ կիրականացնի մոնիթորինգ, իսկ մարզպետի աշխատակազմը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչի ներգրավմամբ կիրականացնի մոնիթորինգ՝ ծրագրի ավարտից հետո առաջին և հինգերորդ տարվա ընթացքում մեկ անգամ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։

Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները՝

  • յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում.
  • կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում.
  • հողամասի տեղաձևում.
  • հողատարածքի ազատում հին ծառերից ու կոճղերից (այգեհիմնման ենթակա տարածքը ազատ չլինելու պայմաններում).
  • տնկման փոսերի հորատում.
  • hավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր)  տնկիների մատակարարում, հողախառնուրդի (հագեցած օրգանական և հանքային պարարտանյութերով) և տնկանյութի նախապատրաստում․
  • յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում (ներառյալ մոնտաժը), ընդ որում՝ ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու կամ գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով, միաժամանակ ոռոգման համակարգը պետք է ունենա 2 ֆիլտրացիոն համակարգ (ոռոգման բաքերի տեղադրման դեպքում, մեկը մինչև բաքը, մյուսը՝ բաքից հետո) և յուրաքանչյուր տնկու համար պետք է տեղադրվի 2 կաթոցիկ (տնկու աջ և ձախ կողմերում)․
  • յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում (ըստ անհրաժեշտության՝ ագրոսպանի օգտագործում) և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.
  • այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի.
  • տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00