Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 4-5-ը Holiday Inn Yerevan հյուրանոցում կկայանա սննդամթերքի, գեղեցկության և դեղագործության ոլորտների գործարար առաքելություն։
Գործարար առաքելությանը կմասնակցեն 33 ռուսական ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքը և կհրավիրեն մասնակիցներին գործնականում գնահատել դրանց որակը։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ներկայացված ապրանքների տեսականուն, ինչպես նաև գնահատել դրանց համային և որակական հատկանիշները։
Միաժամանակ, միջոցառումը հնարավորություն կընձեռի քննարկելու հնարավոր համագործակցությունը պայմանագրերի կնքման նպատակով՝ B2B հանդիպումների միջոցով ամրապնդելով գործընկերային կապերը։
Բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ, հրավիրվում են մասնակցելու միջոցառմանը՝ իրենց բիզնես հնարավորությունները ընդլայնելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ Деловая миссия российский производителей в сфере продуктов питания, красоты и фармацевтики в Армению 2025
Մասնակից ընկերություններին և նրանց արտադրանքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։