Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N 374-Ն որոշմամբ սահմանվել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ :
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի մայիսի 13-ի N 1299-Լ հրամանով հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և ՀՀ տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի նշմամբ պարենային արտադրանքի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և ՀՀ տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համապատասխանության հայտարարագրի լրացման կանոնները և ձևը` համաձայն N 2 հավելվածի։