Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Միջազգային համագործակցության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2025-05-16
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնում է գործարար համաժողովների, ցուցահանդեսների և տոնավաճառների պետական և գործարար հատվածի մասնակցության, գործարար կապերի ձևավորմանն աջակցելու հետ կապված աշխատանքներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության 1165 ծրագրի 11013՝ «Էքսպո 2025, Օսակա, Կանսայ, Ճապոնիա, համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքներ» միջոցառմամբ նախատեսված կազմակերպչական աշխատանքները։ Մասնակցում է Վարչության գործառույթներից բխող աշխատանքներին, պատրաստում է համապատասխան գրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իրականացնում է արտահանման խթանմանն ուղղված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ և համակարգում.
- իրականացնում է արտահանման խթանման ծրագրերի մասնակից հանդիսացող շահառուների հետ կազմակերպչական աշխատանքներ և համակարգում դրանք.
- իրականացնում է գործարար համաժողովների, ցուցահանդեսների և տոնավաճառների պետական և գործարար հատվածի մասնակցության, գործարար կապերի ձևավորմանն աջակցելու հետ կապված աշխատանքներ.
- իրականացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության 1165 ծրագրի 11013՝ «Էքսպո 2025, Օսակա, Կանսայ, Ճապոնիա, համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքներ» միջոցառմանն ընթացիկ կազմակերպչական աշխատանքները.
- մասնակցում է արտահանման խթանման և աջակցման քաղաքականության առանձին ուղղությունների մշակման վերաբերյալ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ անցկացվող աշխատանքային քննարկումներին.
- մասնակցում է գործարար համաժողովների, ցուցահանդեսների և տոնավաճառների պետական և գործարար հատվածի մասնակցության, գործարար կապերի ձևավորման հարցերին վերաբերյալ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ անցկացվող աշխատանքային քննարկումներին։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- երկու տարվա հանրային ծառայության ստաժ կամ երեք տարվա մասնագիտական ստաժ կամ երեք տարվա միջազգային կապերի բնագավառի ստաժ․
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. մայիսի 21-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):