ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ կառավարության 2025 թ.-ի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /23.04.2025, N 183-Ն

ՀՀ կառավարության 2025 թ․ փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N183-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ համաձայն՝ Հայաստանին հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող «E» դասի (Էլիտային) և «A» դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի ՀՀ տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն։

Որոշմամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխան իրականացվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև կարտոֆիլի սերմացուի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման առաջին փուլը, որի արդյունքում առկա է որոշակի քանակությամբ մնացորդ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2025թ․,  կատարվել է փոփոխություն Որոշման մեջ՝ ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլն իրականացնելու նպատակով։

Ուշադրություն !!!

Նշյալ մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտերը պետք է ներկայացվեն  ս․թ․ մայիսի 10-ից մինչև մայիսի 20-ը՝ համաձայն Որոշման հավելվածով նշված N 1 ձևի՝  կցելով 19-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։

Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00