Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ տնտեսական հետազոտությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2025-04-14
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչությունում կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացմամբ պայմանավորված։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնում է տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտություններ և վերլուծություններ, ըստ անհրաժեշտության իրականացնում է հարցախույզեր և դրանց հիման վրա կազմում ամփոփ զեկույցներ և վերլուծական ամփոփագիր–հաշվետվություններ։
Արդիական գիտական հենքի հիման վրա մակրոտնտեսական հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացում, տնտեսական ազդեցությունների գնահատում, էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցում, դրանց հիման վրա համապատասխան գնահատումների իրականացում, բազմավեկտոր խորքային տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների միջոցով տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի նախանշում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- Մշակում է էկոնոմիկայի նախարարության գործունեության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության իրավասության կառավարության որոշումներով հաստատված ծրագրերի, միջոցառումների կատարման վերաբերյալ եռամյսակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունները՝ համագործակցելով էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումների հետ.
- Մշակում է ՀՀ կառավարության 18.11.2021թ․ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության միջոցառումների կատարման վերաբերյալ Նախարարության հաշվետվությունը՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ.
- Ներգրավվում է նախարարության կողմից մշակվող ռազմավարությունների մշակման աշխատանքներում.
- Գնահատում է նախարարության ենթակառուցվածքների և ենթակա կազմակերպությունների ներքին աուդիտի միջավայրը` ֆինանսական կառավարման և հսկողության հետ կապված գործառույթները` իրականացնելով «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N143-Ն հրամանով (այսուհետ` N143-Ն հրաման).
- Նկարագրում է Նախարարության ներքին աուդիտի իրականացման հիմնական ոլորտները, ներառյալ աուդիտի ենթակա՝ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև համակարգի, կոմիտեների, ՓԲԸ-ների, ՊՈԱԿ-ների, պետական հիմնարկի և հիմնադրամներըի աուդիտի գործառույթը.
- Գնահատում է նախարարության կառավարչական գործընթացները, ներքին հսկողության համակարգը, ռիսկերի կառավարման (ռիսկերի բացահայտման, գնահատման և հսկման) գործընթացները՝ աջակցելով նախարարությանը վերջինիս նպատակների արդյունավետ իրականացման գործում՝ փաստացի իրականացված աուդիտի շրջանակում։օժանդակի Նախարարությանը լինել հաշվետու ողջ հանրության առջև` գնահատելով վերջիններիս կողմից օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը և իրականացված գործառույթների օգտավետությունը և արդյունավետությունը.
- Օբյեկտիվ կարծիք տրամադրում վերահսկող մարմիններին Ղեկավարի կողմից ներկայացված ֆինանսական գործունեության և այլ կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների արժանահավատության և հավաստիության վերաբերյալ, կազմել և նախարարի հաստատմանը ներկայացնել ներքին աուդիտի կանոնակարգը.
- Մշակում է ռազմավարական, տարեկան ծրագրերը և դրանցում փոփոխությունները.
- Իրականացնում է գնումների մասին օրենսդրության ուսումնասիրություն, դրանց հիման վրա տրամադրում է օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ.
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն.
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. ապրիլի 17-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):