Հայտարարություն Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության երկրագործության և սերմնաբուծության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 23-32.16-Մ6 քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին/

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության երկրագործության և սերմնաբուծության բաժնի մասնագետ (ծածկագիր՝ 23-32.16-Մ6-1)

  1. մասնակցում է երկրագործության ոլորտի ծրագրերի մշակմանը, ստացված տվյալների ամփոփման աշխատանքներին, 
  2. մասնակցում է երկրագործության և սերմնաբուծության զարգացման, գյուղատնտեսական հողատեսքերի ագրոքիմիական հետազոտությունների և բերրիության բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի հավաստագրման և սորտափորձարկումների կազմակերպման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին,
  3. մասնակցում է ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ուղղված  ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,
  4. մասնակցում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին, 
  5. մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների ուսումնասիրման աշխատանքներին և իրականացնում այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 139 776 ՀՀ դրամ (հարյուր երեսունինը հազար վեց հարյուր յոթանասունվեց) դրամ:

Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի ապրիլի 7-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ.՝ 011-59-71-96, էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00