ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ ՀՀ տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշման մեջ

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի  21-ի N 1815-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /20.03.2025, N327-Ն/։

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշման դրույթների կիրարկման շրջանակներում՝ ներմուծվող ապրանքների մասով սահմանված արգելքի նկատմամբ մաքսային հսկողությունը իրականացնելիս որոշ խնդիներից խուսափելու նպատակով՝ Որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և համապատասխան լրացումներ՝ համաձայն որի ՀՀ տարածք ընտանի տեսակների կենդանի խոզերի ներկրման նպատակով՝ դիմումատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, որի հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը բաշխում է դիմումատուների միջև քվոտայով նախատեսված ապրանքի մնացած մասը և պահանջվող տեղեկատվությունը փոխանցում է Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև իրականացնում է ներկայումս գործող որոշմամբ սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում։

ՈՒշադրություն !!!

ՀՀ տարածք ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծման համար իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում դիմում՝ համաձայն սույն Որոշմամբ սահմանաված ձևի՝ կցելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի գլխաքանակի առնվազն 70%-ի պահպանման չափով անասնաշենքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (համապատասխան  սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր) և լուսանկարներ։

Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00