Դիմումների ընդունման հրավեր/ Ազգային փորձագետի աշխատանք՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) համար
Ազգային փորձագետի աշխատանք՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) համար
Վայրը՝ Երևան, Հայաստան
Նախագիծ՝ «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ»
Միացե՛ք մեզ՝ ձևավորելու Հայաստանի գինեգործության ապագան
Մտավոր սեփականության (IP) և բիզնեսի զարգացման փորձագետ ե՞ք: Ցանկանու՞մ եք օգնել հայ գինի արտադրողներին պաշտպանել իրենց ապրանքանշանները և միջազգային շուկայում զարգանալ:
Մենք փնտրում ենք ազգային փորձագետի՝ աջակցելու այս կարևոր ծրագրին, որը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի գինեգործության ոլորտը՝ կիրառելով մտավոր սեփականության գործիքներ։
Ինչու՞ դիմել
- Հնարավորություն կունենաք աշխատել միջազգային կազմակերպության թիմի հետ, որով կնպաստեք Հայաստանի գինու ազգային ռազմավարության զարգացմանը։
- Կաջակցեք գինի արտադրողներին հասկանալու, գրանցելու և կիրառելու մտավոր սեփականության գործիքները՝ նպաստելով նրանց բիզնեսի աճին։
- Ջեռք կբերեք բացառիկ փորձ մտավոր սեփականության առևտրայնացման, բրենդավորման և շուկայավարման ոլորտում, որով կմեծացնեք ձեր մասնագիտական կարողությունները։
- Կհամագործակցեք տեղական արտադրողների, դիզայներների և ոլորտի հիմնական դերակատարների հետ՝ ընդլայնելով ձեր մասնագիտական կապերը։
- Ներգրավված կլինեք ազգային նշանակության նախագծում և կզարգացնեք ձեր առաջնորդության հմտությունները։
Ձեր պարտականությունները
- Գնահատել ոլորտի կարիքները. Իրականացնել ախտորոշիչ վերլուծություն՝ բացահայտելու գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները։
- Վերապատրաստել (և մենթորություն). Ղեկավարել ուսումնական ծրագիր՝ աջակցելով արտադրողներին IP գրանցման, բրենդավորման և շուկայավարման հարցերում։
- Աջակցել բրենդավորմանը. Խթանել համագործակցությունը տեղական դիզայներների հետ՝ ստեղծելու եզակի ապրանքանիշեր։
- Մշակել ռազմավարություններ. Ստեղծել ուղեցույցներ և քաղաքականության առաջարկություններ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման համար։
- Ցուցադրել հաջողությունները. Աջակցել տեսանյութերի և ինֆոգրաֆիկաների պատրաստմանը՝ ծրագրի լավագույն փորձն ու ձեռքբերումները ներկայացնելու համար։
- Ներգրավել շահագրգիռ կողմերին. Համագործակցել ոլորտի առաջնորդների հետ՝ ապահովելու ծրագրի կայունությունն ու համապատասխանությունը ազգային առաջնահերթություններին։
Ո՞վ կարող է դիմել
Մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր ունեն՝
- 10+ տարվա փորձ մտավոր սեփականության կամ բիզնեսի զարգացման ոլորտում՝ Հայաստանի իրավական և տնտեսական միջավայրի խորացված գիտելիքներով։
- Փորձառություն IP գործիքների կիրառման, առևտրայնացման, բրենդավորման և իրավական պաշտպանության ոլորտում։
- Հաղորդակցման, տվյալների հավաքագրման, բրենդավորման և շուկայավարման վերլուծության հմտություններ։
- Փորձ շահագրգիռ կողմերի ներգրավման, ուսումնական ծրագրերի մշակման և խորհրդատվության ոլորտներում։
- Ծանոթություն ապրանքային նշաններին, բրենդավորմանը և գինու արդյունաբերությանը։
- Լեզվական կարողություններ` hայերենի ազատ տիրապետում, անգլերենի գերազանց գրավոր և բանավոր հմտություններ։
Տևողությունը
2025թ․ ապրիլի 30 – նոյեմբերի 31 (7 ամիս)
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը մինչև մարտի 28-ը հետևյալ հասցեին՝ narharoyan@mineconomy.am
Մենք անհամբեր սպասում ենք Ձեր դիմումին