Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն
Աշխատանքի նկարագիրը`
Առևտրական կցորդը․
- Աջակցում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
- Աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
- Հավաքում ու տրամադրում է տեղեկատվություն Ամերիկայի Միացյալ Նահագների տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու այլ պետական մարմիններին։
- Տրամադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն։
- Նպաստում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
- Աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանը։
- Աջակցում է առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանը։
- Գտնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ։
- Աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությանը։
- Աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
- Ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների շահերը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական մարմիններում։
Պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ պայմաններն են՝
- ՀՀ քաղաքացիություն
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում, որից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոններում
- Առանձին ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական փաթեթների ձևավորում
- Պետական կառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության փորձ
- Վերլուծական ունակություններ
- Արդյունքներ տալու կարողություն
Թեկնածուն դիմումին կից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և իր կողմից առաջարկվող գործունեության ծրագիրը, որը պետք է ներառի և արտացոլի հետևյալ ցուցանիշները՝
- Առևտրատնտեսական ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և համագործակցության առաջարկությունների ներկայացում (քանակ)։
- Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպում (քանակ)։
- Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գործարարների միջև հանդիպումների կազմակերպում (քանակ)։
- Առաջատար ոլորտներում գործող ընկերությունների հետ փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում (քանակ)։
- Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներդրումներ ներգրավելու նախաձեռնություն/աջակցություն (քանակ)։
- Միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին մասնակցություն (քանակ)։
- Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկայի մատչելիության ուսումնասիրություն և հայկական ծագման ապրանքների արտահանման հնարավորությունների ներկայացում։
- Ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
- Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառության ավելացման նպատակով հստակ միջոցառումներ (քանակ)։
Դիմումն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ secretariat@mineconomy.am`այն վերնագրելով «USA Trade attaché», դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 24-ը ներառյալ։