ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:
Փաստաթղթերն ընդունվում են առձեռն եղանակով ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով` 704 սենյակ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 09:30-ից մինչև 12:30-ն, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:30-ից մինչև 17:30-ն։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թ. ապրիլի 4-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2025թ.ապրիլի 9-ին՝ ժամը 16:30-ին, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
«Գնումների մասին» ՀՀ օրենք
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
Հողային օրենսգիրք
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք
«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք
«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենք,
«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում
ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշում
ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշում (Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր)
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշում (Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիր)
Հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
«Գնումների մասին» ՀՀ օրենք
Հողային օրենսգիրք
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք
«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենք,
«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք
«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենք
«Բարեվարքություն» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը՝ ժամը 12:00-ը պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն նշված պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով, l_nanagulyan@mineconomy.am էլ․ հասցեին :
Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի մարտի 20-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 580000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 011-597-196 հեռախոսահամարով: