Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2025-02-17
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչությունում կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ինովացիոն քաղաքականության շրջանակում տնտեսությունում տեխնոլոգիական արդիականացմանը և ներառական աճին ուղղված գործողությունների ծրագրի մշակում, տնտեսության թվային փոխակերպման խթանման նպատակով պետական և մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափերի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև տնտեսության մեջ թվային գործիքների կիրառման խթանման հայեցակարգի գործնական կիրառման ուղեցույցների պատրաստում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- Տրամադրել խորհրդատվական աջակցություն տնտեսության թվայնացման ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներում.
- Ինովացիոն քաղաքականության շրջանակում տնտեսությունում տեխնոլոգիական արդիականացմանը և ներառական աճին ուղղված գործողությունների ծրագրի մշակում.
- Տնտեսության մեջ թվային գործիքների կիրառման խթանման հայեցակարգի գործնական կիրառման ուղեցույցների պատրաստում.
- Տնտեսության թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում.
- Տնտեսության թվայնացման խթանման նպատակով թվային հարթակների, գործիքների և օգտատերերի համար հարմարեցված ինտերֆեյսների ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկությունների ներկայացում (վեբ և մոբայլ հարթակների բարելավման առաջարկների ներկայացում).
- Տնտեսության թվային փոխակերպման խթանման նպատակով պետական և մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափերի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն.
- թվայնացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ կամ մասնագիտական աշխատանքային երեք տարվա ստաժ, կամ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ.
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- գրական հայերենի տիրապետում, անգլերեն լեզվի գերազանց իմացություն.
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. փետրվարի 20-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին