Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2025-01-24
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, մտավոր սեփականության ոլորտում քաղաքականության բարելավմանը, մտավոր սեփականության ինստիտուտների զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացում, ներառյալ՝ Մտավոր սեփականության ռազմավարության մշակում, որը Էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի 1-ին կիսամյակի առաջնահերթություններից է։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իր իրավասության շրջանակներում մտավոր սեփականության քաղաքականության մշակում, այդ թվում՝ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման աշխատանքներ․
- օժանդակություն և աջակցություն այլ պետական մարմիններին հարակից և ենթաոլորտային քաղաքականության մշակման հարցում, եթե այդ գործառույթը իրականացվում է այդ պետական մարմինների կողմից կամ համատեղ․
- Մտավոր սեփականության ռազմավարության մշակում, և մասնակցել միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին․
- Մտավոր սեփականության ոլորտում իրականացվող վարչարարության թվայնացման աշխատանքների նպատակով օրենսդրական հիմքերի և ընթացակարգերի մշակում․
- Լավաշ, սուջուխ, բաստուրմա և մածուն ապրանքների համար ազգային խորհրդանշանների հաստատման համար համապատասխան ենթաօրենսդրական ակտի մշակում․
- Տարբեր համակարգման ոլորտներում գնտվող և մտավոր սեփականությանն առնչվող աշխատանքների կառավարման ապահովում․
- Աշխատաժողովների նախաձեռնում, աշխատանքային խմբերի համակարգում, որոնք ուղղված կլինեն մտավոր սեփականության ոլորտում ինչպես արդեն իսկ գործող նախաձեռնությունների սահուն, անխոչընդոտ և արդյունավետ իրականացմանը, այնպես էլ նոր նախաձեռնությունների ստանձմանը․
- մասնակցել մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքներին․
- մտավոր սեփականության զարգացմանն ուղղված անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, և առավել արդյունավետ գործիքների և թիրախային նախաձեռնությունների մշակում.
- համագործակցություն այլ իրավասու պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ՝ նոր նախաձեռնությունների, գործող խոչընդոտների վերացման և սահուն ընթացակարգեր ունենալու համար։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- կրթություն, որակավորման աստիճանը՝ իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավագիտության բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ.
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն.
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. հունվարի 30-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):