ՀՀ տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /19.12.2024, N2036-Ն/։

ԵՏՀ Խորհրդի կողմից հաստատված՝  «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ սերուցքային կարագի մասով փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 2000․0 տոննայի չափով սերուցքային կարագի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ Հայաստանի Հանրապետություն ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` 2024 թվականի դեկտեմբերի 24 - ից մինչև 2025 թվականի հունիսի  15-ը ներառյալ։

ՈՒշադրություն !!!

Նշյալ մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը՝ համաձայն սույն որոշման հավելվածով նշված N 1 ձևի՝ կցելով սույն որոշման հավելվածի 19-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։

Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00