Լիցենզավորման և թույլտվությունների վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 23-33․11-Մ2-3) քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը` 23-33․11-Մ2-3)

  1. իրականացնում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացը.
  2. իրականացնում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում»  ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացը.
  3. իրականացնում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծելուց հետո այլ խմբաքանակների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը, այդ թվում` վերամշակման նպաակով ներմուծում»  ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացը.
  4. իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզիայի տրամադրում և գործառույթից բխող աշխատանքներ.
  5. իրականացնում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «բացթողնում՝ ներքին սպառման համար», «վերամշակում՝ մաքսային տարածքում» և «վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզիայի տրամադրում և գործառույթից բխող աշխատանքներ.
  6. իրականացնում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտայի կիրառման համար իրականացվող լիցենզավորման գործընթացը.
  7. իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման համար իրականացվող լիցենզավորման գործընթացը։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ լիցենզավորման ենթակա գործունեության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային  կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:

Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96 էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00