ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Ծրագրի իրականացման թիմի վճարումների մասնագետ
Հայաստանի Հանրապետություն
Հայաստան: «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)
Դրամաշնորհ. 9241
Ծրագիր No. 57088-001
Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-25-7
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:
JFPR-ի կողմից առաջարկվող $3 մլն․ դրամաշնորհը կաջակցի Հայաստանին բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու՝ Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Դրամաշնորհը կտրամադրի հետևյալը.
(i) աջակցություն կայուն գյուղատնտեսությանը համայնքում վերաներդրումներ իրականացնելու միջոցով ՝ 10 գյուղերի կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումներ տրամադրելով՝ նվազեցնել էներգիայի ծախսերը և նպաստել խնայողությունների ստեղծմանը,
(ii) կենսապահովման աջակցություն 230 գյուղական տնային տնտեսություններին՝ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների եկամուտներ ստեղծող ծրագրերի միջոցով, և
(iii) ՀՀ ԷՆ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ աջակցելու կլիմայի հարմարվողականության պլանավորմանը և մշակելու կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:
Ծրագրի ազդեցությունը՝ կայուն գյուղատնտեսության արտադրողականության բարելավում և գյուղական աղքատության կրճատում։ Իսկ ծրագրի արդյունքը կլինի ընտրված համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականության կարողությունների բարձրացումը։
Ծրագիրն ունի երեք բաղադրիչ
ՀՀ էՆ-ին կից Ծրագրի իրականացման թիմը (The Project Implementation Team (PIT)) հանդիսանում է ծրագրի իրականացնող մարմինը (Execuitng Agency (EA)), ներառյալ Ծրագրի նախագծով նախատեսված հիմնական գործողությունների հետ դրա համապատասխանության ապահովումը երաշխավորող մարմինը. Այս տեխնիկական առաջադրանքը նախատեսված է ՀՀ ԷՆ նախարարության (այսուհետ՝ Գործատու) և Ծրագրի իրականացման թիմի վճարումների մասնագետի միջև կնքված պայմանագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Ծրագրի իրականացման թիմի վաճարումների մասնագետը (այսուհետ՝ PIT վաճարումների մասնագետ) աշխատելու է որպես խորհրդատու ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում (Agriculture Programms Implementation Department of MOE (APID)) և պետք է հիմնականում զեկուցի Ծրագրի իրականացման թիմի տնօրենին:
Առաջադրանքի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ ԷՆ-ին և Ծրագրի իրականացման թիմին (PIT) Ծրագրի իրականացման ֆինանսական կառավարման գործում: PIT-ի առաքման մասնագետի աշխատանքն առաջնորդվելու է CAFSEP-ի JFPR դրամաշնորհային համաձայնագրով (GA), դրամաշնորհային աջակցության զեկույցով (GAR) և Ծրագրի կառավարման ձեռնարկով (PAM):
Ծրագրի իրականացման թիմի վճարումների մասնագետը պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.
ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:
Որակավորումներ և պահանջներ
Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2025-ից մինչև 2026 թվականը։
Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:
Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:
Ենթակա է ներկայացման՝ Տիկին Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia
Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ․՝ +(374)-11-54-25-03
E-mail: luananyan@mineconomy.am