ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ ՀՀ տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը, համաձայն որի՝ սահմանվել է ժամանակավոր քանակական սահմանափակում՝ (6 ամիս ժամկետով) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող 50 կգ կամ ավելի զանգվածով՝ ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նկատմամբ, բացառությամբ առնվազն մեկ ծին ունեցող խոզամայրերի՝ 160 կգ-ից ոչ պակաս զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 110 0 ծածկագիր), ոչ ավելի, քան 25,0 հազար հատ քանակով:
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի №1815-Ն որոշում