ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP)
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼՈԳԻՍՏԻԿ ՀԱԲԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Դրամաշնորհ No. 9241 ARM
Տեղեկանք No. FBS/CS-03
Հրապարակման ամսաթիվ: 12.11.2024
Հետաքրքրությունների արտահայտման վերջնաժամկետ: 11.12.2024
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:
Ծրագիրը նպատակաուղղված է բարելավվելու պարենային անվտանգությունը, ավելացնելու գյուղատնտեսական կենսամիջոցները, աջակցելու եկամուտ գեներացնող գործողություններին և բարձրացնելու խիստ խոցելի համայնքների հարմարվողական կարողությունները։ Ծրագիրը կմշակի վերականգնվող էներգիայի լուծումներ Շիրակի և Տավուշի մարզերի առնվազն 10 խոցելի համայնքների համար, որոնք ունեն աղքատության բարձր մակարդակ՝ համապատասխանաբար 35% և 38%:
Խորհրդատվական ծառայությունները կպահանջվեն երեք տարի ժամկետով՝ 2024-ից մինչև 2026 թվականը, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության պլանավորման ոլորտում ԷՆ կարողությունների հզորացման համար:
Խորհրդատվական ծառայությունների հիմնականում ներառում են (սակայն չեն սահմանափակվում) հետևյալ գործառույթները.
(i) Մինչև 2030 թվականը գյուղատնտեսության ոլորտի զարգացման կառավարության ռազմավարության ուսումնասիրություն.
(ii) Գյուղատնտեսության ոլորտի և գյուղատնտեսության արժեշղթաների զարգացման խոչընդոտների բացահայտում, որոնք կլուծվեն գյուղատնտեսական լոգիստիկ հանգույցներում ներդրումների միջոցով.
(iii) Գյուղատնտեսական արտադրանքի և շուկաների գնահատում ըստ ապրանքատեսակների (մշակաբույսեր և անասուններ), արտադրական հզորությունների և ծավալների, աշխարհագրական բաշխվածության, առկա արժեքային շղթայի ենթակառուցվածքների և լոգիստիկայի, շուկայական հնարավորությունների (ազգային և միջազգային) և այլն.
(iv) Պոտենցիալ տեղանքների նույնականացում և պոտենցիալ լոգիստիկ հանգույցների մասշտաբի (չափ, հզորություն և այլն) վերաբերյալ առաջարկություն.
(v) Լոգիստիկ հանգույցների նախնական նախագծերի և ծախսերի նախահաշիվների պատրաստում` առաջարկվող սանդղակի հիման վրա:
(vi) ՀՀ ԷՆ հետ խորհրդակցելով՝ լոգիստիկ հանգույցների պոտենցիալ սեփականատերերի/օպերատորների նույնականացում
(vii) Նախնական ֆինանսավորման պլան(ներ)ի պատրաստում.
(viii) յուրաքանչյուր հանգույցի ֆինանսական վերլուծության իրականացում, ներառյալ կենտրոնի օպերատորների ֆինանսական կենսունակությունը և կայունությունը.
(ix) Իրականացնել յուրաքանչյուր հանգույցի տնտեսական վերլուծություն՝ ազգային տնտեսական տեսանկյունից կենսունակությունը որոշելու համար.
(x) Լոգիստիկ հանգույցներից շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատում՝ նույնականացված պոտենցիալ տարածքներում, և
(xi) Պոտենցիալ լոգիստիկ հանգույցների ստեղծման սոցիալական, գենդերային և հողի օտարման հնարավոր ազդեցությունների բացահայտում:
Հետաքրքրված անձինք պետք է փաստեն իրենց որակավորումը և նման ծառայություններ մատուցելու նախկին փորձը։ Այդ նպատակով պետք է ներկայացվեն վերջին և նմանատիպ ծառայությունների փաստաթղթավորված ապացույցներ։
Խորհրդատուն (ընկերությունը) գրանցված կլինի Հայաստանում՝ և կհամապատասխանի օրենքներին և կանոնակարգերին։ Խորհրդատվական ընկերությունից նվազագույն պահանջներն են․ միջազգային զարգացման կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ենթակառուցվածքային նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումների իրականացման մեծ և ապացուցված փորձ: Որպես հայկական կազմակերպություն՝ ընկերությունը կունենա միջազգային խորհրդատուներ ներգրավելու փորձ՝ բազմամասնագիտական թիմում աշխատելու համար:
Կազմակերպությունը պետք է մոբիլիզացնի պրոֆեսիոնալ թիմ Լոգիստիկ Հաբերի Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության մեջ: Թիմի անդամները պետք է ունենան պրոֆեսիոնալ փորձառություն/պրակտիկա որպես գյուղատնտեսության ոլորտի տնտեսագետ (Թիմի ղեկավար, միջազգային), լոգիստիկ կենտրոնի կառավարման մասնագետ (միջազգային), արժեշղթայի մասնագետ (միջազգային), գյուղատնտեսական շուկայի մասնագետ (ազգային), բնապահպանական մասնագետ (ազգային), Անվտանգության մասնագետ (ազգային) կամ կամ նման այլ փորձառություն վերջին 7-10 տարիների ընթացքում։
Պետական կառույցների հետ պայմանագրային հիմունքներով աշխատելու փորձը ցանկալի է։ Միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերին մասնակցությունը պարտադիր է։
ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունը (ԷՆ) հրավիրում է իրավասու Խորհրդատվական ընկերություններին՝ առաջարկելու սեփական ծառայությունները։ Հետաքրքրված ընկերությունները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ նրանք որակավորվում են ծառայություններն իրականացնելու համար (նմանատիպ ծրագրերի նկարագրություն, փորձառություն նմանատիպ պայմաններով, աշխատակազմում նմանատիպ հմտությունների առկայությունը և այլն)։
Խորհրդատուն կընտրվի Ֆիքսված Բյուջեի ընտրության մեթոդով՝ ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվող ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:
Հետաքրքրության արտահայտման դիմումները պետք է ուղարկվեն ստորև նշված էլեկտրոնային հասցեին PDF ձևաչափով՝ ոչ ուշ քան 2024 թվականի դեկտեմբերի 11-ը, պարտադիր նշված «Հետաքրքրության հարցում՝ Լոգիստիկ հաբերի տեխնիկատնտեսական հիմնավորումների ուսումնասիրության խորհրդատվական ընկերության ընտրություն համար»։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Ենթակա է ներկայացման՝
Տիկին Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ
5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia
Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ․՝ ++(374)-11-54-25-03
E-mail: luananyan@mineconomy.am